Վրաստանի Խորհրդարանը կարող է սկսել Սահակաշվիլուն իմպիչմենտ հայտնելու գործընթացը

PanARMENIAN.Net - Վրաստանի Խորհրդարանում կոչ են անում սկսել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իմպիչմենտի գործընթացը:



Ինչպես հայտնում է GeorgiaTimes-ը, պատգամավորի խոսքերով զեկույցը ցույց տվեց, որ «թագավորը մերկ է, իսկ նրանք, ովքեր փորձում են այս ամենից հետո փրկել նրան` շողոքորթներ են»: Կոպալիանին կոչ արեց Սահակաշվիլիին ինքնակամ հրաժարական տալ:



Օրենքի համաձայն` իմպիչպենտի մասին փաստաթուղթը պետք է ստորագրեն խորհրդարանի 150 պատգամավորներից 1 / 3-րդը: Միայն այդ դեպքում փաստաթուղթը կարող է փոխանցվել Վրաստանի Գերագույն Սահմանադրական դատարաններ: Նախօրեին Լեվան Գաչիչելաձեի «Պաշտպանիր Վրաստանը» շարժումը սկսել է «Վրաստանը Միխաիլ Սահակաշվիլուց ձերբազատելու» արշավ: Զեկույցում ԵՄ հանձնաժողովը ճանաչել է, որ Վրաստանի իշխանությունները մեղավոր են ռազմական

գործողությունների ծավալման, Ցխինվալում մեծածավալ ռմբակոծության իրականացման, արգելված զինատեսակների օգտագործման գործում: Բացի այդ Սահակաշվիլու ռեժիմին մեղադրել են ոչ ռազմական օբյեկտների ռմբակոծման եւ ՄԱԿ-ի առաքելության զինվորական խաղաղապահ ուժերի կայանների վրա հարձակման մեջ:



Անցյալ շաբաթ նախագահի հետ բացահայտ պատերազմի մեջ գտնվող ընդդիմությունը, արդեն պահանջել էր Սահակաշվիլուն ճանաչել ռազմական հանցագործ եւ զինվորական դատարանին հանձնել նրան: Ինչպես հայտարարել են Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունում, եթե Սահակաշվիլուն վաղաժամ չվնասազերծեն, ապա նա կստեղծի սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:



Կուսակցությունը նաեւ հայտարարել է որ պատրաստվում է դիմել պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին` Վրաստանի ղեկավարի նկատմամբ անհապաղ

հետաքննություն սկսելու պահանջով: Ավելի վաղ Լեյբորիստները պահանջում էին, որպեսզի Սահակաշվիլին ինքնակամ հրաժարական տա: Պահպանողական կուսակցությունը կոչ էր արել նախագահին կանչել քրեական պատասխանատվության եւ սկսել անվստահություն հայտնելու գործընթացը:



Սահակաշվիլին մի քանի անգամ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը` 2013թ-ը: Ինչ վերաբերում է նախագահի արձագանքին ԵՄ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ապա սկզբում նա անվանեց այն «Վրաստանի դիվանագիտական հաղթանակ», իսկ հետո

մեղադրեց հանձնաժողովին լիազորությունները չարաշահելու մեջ: Սահակաշվիլու կարծիքով հանձնաժողովի գործառույթների մեջ եզրակացություններ անելը չէր մտնում, բայց այն արեց դա: Ինչպես նշել է Վրաստանի ղեկավարը ամենեւին էլ պետք չէ շատ բան իմանալ Վրաստանի ներխուժմանը ճիշտ գնահատական տալու համար: Ներխուժում մի երկիր, որն իր տարածքում ունի լավ զինված դեսանտային զորքեր եւ որը տարիներ շարունակ սպառնում է քեզ պատերազմով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---