17 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»
ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»: Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ թուրքական կողմը պետք է հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերի միջազգային հրապարակում քաղաքական քննարկումների ժամանակ:

Իսրայելա-թուրքական «սառեցման» հերթական փուլը նշմարվեց Անկարայի կողմից «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հետո: Այն ժամանակ թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն հաստատեց, որ պատճառը իսրայելյան ավիացիայի մասնակցությունն է զորավարժություններին. Թուրքիան չի ցանկանում հրավիրել «Գազայի խաղաղ բնակիչներին ռմբակոծած» օդաչուներին:

Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին բողոք է հայտնել թուրքական հեռուստատեսությամբ ատելություն եւ բռնություն քարոզող տեսահոլովակի ցուցադրության առիթով:

Տեղեկացված աղբյուրների տվյալների համաձայն, Երուսաղեմում ամերիկացի դիվանագետները կապ են հաստատել արտգործնախարարության թուրք պաշտոնյաների հետ եւ նրանք «խորհուրդ են տվել» չբորբոքել տարածաշրջանում առկա իրադրությունը, հաղորդում է MIGnews.com-ը: