19 հոկտեմբերի 2009 - 13:08 AMT
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մեկնում է Բաքու
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը: Արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: