Analitika.at.ua ինտերնետ ռեսուրսը ստեղծվել է Ուկրաինայում տեղեկատվական շրջափակումը ճեղքելու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայ մամուլի օրվա կապակցությամբ պարգեւատրել է Analitika.at.ua ինտերնետ-պարբերականի ղեկավար Մարատ Հակոբյանին նախարարության պատվոգրով: «Անշուշտ, շատ հաճելի է հասկանալ, որ քո աշխատանքը գնահատվում է: Ինտերնետ-պարբերականը ստեղծվեց Ուկրաինայում տեղեկատվական շրջափակումը ճեղքելու նպատակով: Այն պահից ի վեր, ինչ ակտիվացավ ՎՈՒԱՄ-ի գործունեությունը, ուկրաինական մեդիատարածքում «մոռացան», որ Հարավային Կովկասում կա եւս մի երկիր, որը շատ ավելի մոտ է Ուկրաինային, որի հետ նա կապված է վաղեմի պատմական իրադարձություններով: Մենք աշխատում էինք լույս սփռել որոշ ուկրաինացի քաղաքական գործիչների գործողությունների կեղծ կոնյուկտուրայի վրա: Ուկրաինացի եւ հայ քաղաքական եւ մշակույթի գործիչների օգնությամբ մենք հասցնում ենք ճշմարտությունը Հայաստանի, Ուկրաինայում հայկական համայնքի եւ ընդհանրապես հայերի մասին: Մեր ռեսուրսը պահանջված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում, հավանաբար, մեր չեզոք դիրքի շնորհիվ: Մեզ միանգամից սատարեցին հայկական եւ ուկրաինական տեղեկատվական ռեսուրսները»,-ասել է Հակոբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---