Աբրահամի հետ մենամարտից հետո Ջերմեյնա Թեյլորին տեղափոխել են հիվանդանոց

PanARMENIAN.Net - Ամերիկացի Ջերմեյնա Թեյլորը, ով նախօրեին պարտվեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին նոկաուտով 12-րդ ռաունդում, մենամարտից անմիջապես հետո տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ գտնվում է հսկողության տակ:



Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ բռնցքամարտիկը հասցրեց տալ կարճ մեկնաբանություն:



«Ես այսօր հիանալի մարզավիճակում էի, հնարավոր է ամենալավ, բայց Արթուրը շատ ուժեղ է: Ես նրան արժանին եմ տալիս», - Թեյլորին մեջբերում է -BoxingScene.com-ը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---