Ղարաբաղը հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի գործողություններին

PanARMENIAN.Net - Այն, որ ադրբեջանական խորհրդարանը մտադիր է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները, բավական սպասելի իրադարձություն է, քանի որ Բաքուն ղարաբաղյան հակամարտությունը կապել է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Ղարաբաղը հանգիստ է վերաբերվում այդ հարցին: Բաբայանը նաեւ նկատել է, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Արձանագրությունների վավերացման գործընթացին, եւ արդեն իր դժգոհությունն է հայտնում այդ հարցի վերաբերյալ` որոշակի քայլեր ձեռնարկելով Թուրքիայի դեմ. թուրքական դրոշներն է հանում, բարձրացնում գազի մաքսը: Ընդ որում քաղաքագետը նշել է, որ Հայաստանը խելացի քաղաքականություն է վարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:



Բաբայանը նաեւ նշել է, որ Հայաստանում պետականության մասին պատկերացումը բաժանվում է երկու մասի` քաղաքական եւ պատմա-հոգեբանական: «Առաջին անգամ այս երկու վեկտորները բախվել են, եւ մենք պետք է ընտրենք այն մեկը, որը կարձագանքի մեր շահերին»,- ընդգծել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---