Ռուսաստանը կտրականապես դեմ է զուգահեռների անցկացմանը Բալկանների ու Կովկասի միջեւ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կտրականապես դեմ է զուգահեռների անցկացմանը Բալկանների ու Կովկասի իրդարձությունների միջեւ: Այդ մասին ելույթ ունենալով Սերբիայի խորհրդարանում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիային, ապա մեր դիրքորոշումը միանշանակ է եւ ակնհայտ` խոսքը գնում էր անմիջական ռազմական ագրեսիայի կասեցման մասին: Եվ այն, ինչ հետագայում արեց ՌԴ-ն, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը: Կոսովոյի խնդրի լուծման համար հիմք պետք է ծառայի միջազգային իրավունքը, ներառյալ, բնականաբար, Միացյալ ազգերի կազմակերպության որոշումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, եւ, առաջին հերթին, 1244 բանաձեւը»,-ասել է Մեդվեդեւը, հաղորդում է kremlin.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---