Շվեդական թերթերը սկսել են կասկածե՞լ` եղել է Հայոց ցեղասպանությունը թե ոչ

PanARMENIAN.Net - Metro թերթը հրաժարվում է որեւէ հոդված տպագրել, որտեղ հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել պատմաբան, դիվանագետ, Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավարանք Արա Պապյանը: Ըստ փորձագետի, թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյունը հրաժարվում է տպագրել որեւէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլեւս վստահ չէ` եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ: «Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ օրաթերթ «Սվենսկա Դագբլադեթ« (Svenska Dagbladet), որը հանձին իր հայտնի լրագրող Բիթ Համմարգրենի այժմ գործածում է միայն «հայկական ջարդեր» լրագրողական ձեւակերպումը եւ ոչ թե իրավական «ցեղասպանություն» եզրը: Սրանք պարզապես բառեր չեն, սրանք քաղաքականության դրսեւորում են: Քաղաքականություն, որն էապես փոփոխվել է վերջին օրերին, փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո»,-ընդգծել է Արա Պապյանը:



Նախկինում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ էր առել Embassy magazine ամսագիրը: Արձանագրությունների կնքումից հետո Embassy magazine-ը իր հոկտեմբերյան համարում մի հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանի հայերը գործարքի գնացին եւ կստեղծեն համատեղ պատմական հանձնաժողով, որոշելու համար, թե ինչ է եղել իրականում 1915 թվականին»:

Հրապարակման մեջ հեղինակը գալիս է եզրակացության, թե «այն, ինչ տեղի է ունեցել հայ բնակչության հետ, ցեղասպանություն չէր»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---