Դարձան հայտնի «Տարվա լավագույն ուսուցիչ» ութերորդ հանրապետական մրցանակաբաշխության հաղթողների անունները

PanARMENIAN.Net - «Տարվա լավագույն ուսուցիչ» ութերորդ հանրապետական մրցանակաբաշխությունը անցկացվում է հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության, հայ եկեղեցու պատմության եւ բնագիտական ուսուցիչների միջեւ:



Մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել եւ խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով եւ դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին:



Այս տարի մրցույթին մասնակցեց 300 ուսուցիչ, որոնցից 41-ն անցան եզրափակիչ փուլ:



Առաջին մրցանակի արժանացան«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Խաչատրյան Աստղիկը (Գյումրիի թիվ 11 դպրոց), «Հայոց լեզվի եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Խաչատրյանը (Վանաձորի թիվ 5 դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Գափլանյանը (Վաղարշապատի թիվ 2 դպրոց) եւ «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Գ-որգյանը (Հրազդանի թիվ 11 դպրոց): Երկրորդ մրցանակը ստացավ 8 ուսուցիչ: Երրորդ մրցանակ տրվեց 11 ուսուցչի: Մրցանակների արժանացան մրցույթի մասնակից եւս 16 ուսուցիչ:



Մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնի Առաջնորդարանում: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանձնելով մրցանակները, ընդգծեց` «Արդիականացնելով կրթությունը - համապատասխանեցնելով այժմյան պայմաններին` չպետք է մոռանանք, որ մեր նման երկրների ու ժողովուրդների համար թիվ մեկ մարտահրավեր է նա- ազգային ինքնության պահպանումն ու հոգ-որ-մշակութային դաստիարակությունը, որի իրականացման գործում բացառիկ առաքելություն ունի Հայ Առաքելական Եկեղեցին` ամրագրված սահմանադրորեն: Հայոց կրթության բազմադարյա պահապանը - հովանավորը եղել է Հայոց Եկեղեցին»:



Վերջում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ներկաներին փոխանցեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Օրհնյալ է ուսուցչի գործը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործի նման է, որովհետ- Ինքն էլ Վարդապետ` ուսուցիչ եղավ: Հետեւաբար, օրհնյալ է ուսուցչի աշխատանքը, որ մարդ կերտելու գործն է: ...Աշխարհը պիտի փրկի կրթությունը», - ասաց Սահակ Սրբազանը` հորդորելով ուսուցիչներին շարունակել իրենց ծառայությունը, խղճմտանքով ցանել սերմերը կրթության, որպեսզի Հայոց աշխարհը - Սփյուռքը ողողվի հայկական մշակույթի, հայոց գրի ու գրականության լույսով - Աստծո օրհնությամբ:



Մրցույթը անց է կացվում հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ ամերիկաբնակ քույրեր Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյանների:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---