PanArmenian Expo-2009 ցուցահանդեսի աշխատանքին կարելի է ծանոթանալ օնլայն ռեժիմով

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է PanArmenian Expo 2009 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի հոկտեմբերի 23-25-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես լրագրողներին է ասել Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ ցուցահանդեսի աշխատանքին օնլայն ռեժիմով: «Աշխարհի ցանկացած ծայրում մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ ցուցահանդեսի աշխատանքին»,-ասել է նա:



Ըստ Մ.Սարգսյանի, PanArmenian Expo 2009 բազմապրոֆիլ է: Ցուցահանդեսում ներկայացվել է շինարարության, սննդի ու տեքստիլ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլորտներում աշխատող հայկական ձեռնարկությունների արտադրանքը, ինչպես նաեւ շուրջ 15 երկրների ձեռնարկությունների արտադրանքը: Սարգսյանը նշել է, որ նախորդ ցուցահանդեսի արդյունքում տասնյակից ավելի պայմանագրեր են կնքվել:



PanArmenian Expo 2009 ցուցահանդեսն անցնում է Հայաստանում երրորդ անգամ, նրա կազմակերպիչն է ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---