Քիշինեւում կբացվի «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ հայկական կիրակնօրյա դպրոց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Քիշինեւում կբացվեն «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ հայկական կիրակնօրյա դպրոց, Հաղորդում է ՄՈԼԴՊՌԵՍ-ը



«Այդ կենտրոնի օգնությամբ մեզ հաջողվեց մանրակերտ Հայաստան ստեղծել», - ասել է հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը:



Տ-ն Գասպարյանի խոսքերով, կիրակնօրյա դպրոցում հայ երիտասարդությունը եւ բոլոր ցանկացողները կուսումնասիրեն հայոց լեզու, հայոց պատմությունը եւ աշխարհագրությունը: Դպրոցը արդեն ունի 20 աշակերտ:



Մոլդովայի հայ համայնքի տվյալներով, երկրում ապրում է մոտ 11 հազար հայ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---