Անիմացիայի միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 28-ին

PanARMENIAN.Net - 1892թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում կախարդ Էմիլ Ռեյնոն հանդիսատեսներին հրավիրեց նոր, մինչ այդ անտես մի տեսարանի` «օպտիկական թատրոն»: Այնտեղ տաղանդավոր հայտնագործողն առաջին անգամ հրապարակավ ցուցադրեց իր սարքը` պրաքսինոսկոպը, որը շարժվող նկարներ էր ցույց տալիս: Հենց այդ օրն է այժմ համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը:



Անիմացիայի միջազգային օրը հինգ տարի առաջ սահմանվել է Անիմացիոն կինոյի Միջազգային Ընկերակցության ASIFA-ի (The International Animated Film Association) կողմից եւ այժմ տոնվում է ողջ աշխարհում:



Տոնի նախաշեմին ամբողջ աշխարհի անիմատորները փոխանակվում են իրենց ֆիլմերի ծրագրերով եւ պրեմիերային ու The best ցուցադրություններ են կազմակերպում հանրության համար: Այժմ մուլտֆիլմերի նման սեանսները միաժամանակ տեղի են ունենում աշխարհի 104 երկրներում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---