Թուրքիան մտադիր չէ լրացուցիչ զորքեր գործուղել Աֆղանստան

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ լրացուցիչ զորքեր գործուղել Աֆղանստան: Այդ մասին Իսլամաբադում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը իր պակիստանցի պաշտոնակից Յուսուֆ Ռեզա Ջիլանիի հետ համատեղ մամլո ասուլիսում:



«Այժմ Աֆղանստանում են գտնվում շուրջ 1700-1800 թուրք զինծառայողներ, եւ մենք մտադիր չենք այնտեղ լրացուցիչ զորքեր գործուղել»,-ասել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:



2009թ. նոյեմբերի 1-ից Թուրքիան կընդունի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարությունն Աֆղանստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---