ԼՂՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՄՄՀ պատվիրակության հետ առաջին պաշտոնական հանդիպումը26 հոկտեմբերի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Գեորգի Պետրոսյանի եւ Վլադիմիր Յաստրեբչակի միջեւ ավելի քան մեկուկես ժամ տեւած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր`համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների եւ հարաբերությունների շրջանակը: Այնուհետեւ նրանց են միացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության մյուս անդամները, ինչպես նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպումն անցել է անմիջական եւ գործնական մթնոլորտում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |