Թուրքիայի վարչապետը հետաձգել է հոկտեմբերի 29-ին կայանալիք այցն ԱՄՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հետաձգել է հոկտեմբերի 29-ին կայանալիք այցն ԱՄՆ մինչեւ դեկտեմբերի 7-ը: Այցի հետաձգումը կապված է այն բանի հետ, որ հենց հոկտեմբերի 29-ին է Թուրքիան նշում Թուրքական հանրպետության հիմնադրման տարելիցը:



ԱՄՆ-ում Էրդողանը մտադիր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել Իրաքի ու Իրանի, Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցերը: Ինչպես գրում է «Միլիեթ» թերթը, բանակցությունների օրակարգում կընդգրկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության, Մերձավոր Արեւելքի հակամարտությունների, Կիպրոսի հարցն ու Աֆղանստանի խնդիրը:



Թուրքական հանրապետությունը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը դարձավ Թուրքիայի առաջին նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---