Շառլ Ազնավուրը հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահի հետ27 հոկտեմբերի 2009 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում (Ժնեւի գրասենյակ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրն այցելել է Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհուրդ, որտեղ հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահ Դանիել Հիլերի հետ: Հանդիպման ընթացքումդեսպան Ազնավուրն անդրադարձել է Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներին` բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքին Ժնեւ քաղաքի եւ կանտոնի իշխանությունների կողմից ցուցաբերվող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը: Խորհրդի նախագահն իր հերթին ընդգծել է հայ համայնքի եւ առանձին անհատների գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը եւ այդ առնչությամբ կողմերի հետագա անելիքներին: ԴեսպանԱզնավուրըգրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատվավոր հյուրերի գրքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |