Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրություններից միայն մեկը28 հոկտեմբերի 2009 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարն այսօր չսկսվեց, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահը չի արտասանում «Ցեղասպանություն» բառը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի վաշինգտոնյան խմբագիր Էմիլ Սանամյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն օգտագործում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առիթ:Սանամյանը մեկնաբանել է նաեւ Արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտնելով, որ ինքը վավերացման կոնկրետ ժամկետներ չի ենթադրում: «Օգտվելով դրանից` Թուրքիան կարող է ձգձգել փաստաթղթերի վավերացումը»,- նշել է Սանամյանը` ավելացնելով, որ դա կարող է նաեւ Հայաստանի համար լավ առիթ դառնալ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու տեսակետից: «Անկարան կարող է վավերացնել Արձանագրություններից միայն մեկը` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»: Հարց է ծագում` արդյոք արժեր հանուն դրա կտրել ողջ այդ ճանապարհը»,- ընդգծել է Էմիլ Սանամյանը: Ինչ վերաբերում է երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում հայկական իշխանությունների դիրքորոշմանը, ապա Սանամյանն ասել է, որ իշխանությունները երկու նպատակ են հետապնդում` նորմալ հարաբերություններ ունենալ հարեւան երկրների հետ եւ կամուրջներ ստեղծել Արեւմուտքի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |