«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում PanARMENIAN.Net - 29.10.2009թ.-ից «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի B ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվում է ընկերության կողմից թողարկված 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս, որոնք բորսայական շուկայում կշրջանառեն AHEK բորսայական հապավմամբ, հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը:



2009 թվականի սկզբին«ԱրցախՀԷԿ»ԲԲԸ-նՀայաստանի կապիտալիշուկայումիրականացրեց արժեթղթերիառաջինառաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված 862,074 բաժնետոմսերը ձեռք բերվեցին տեղի եւ օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցներն ընկերությունն ուղղում է ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Թարթառ գետի վրա յուրաքանչյուրը մինչԵՒ 5մՎտ հզորությամբ երեք ՀԷԿ-երի կառուցմանը: Վերջիններս «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն պլանավորում է գործարկել արդեն 2010թ.-ի օգոստոսին:



2009թ.-ի հունիսի30-իդրությամբ«Արցախ ՀԷԿ»ԲԲԸ-իընդհանուրակտիվներն ու սեփական կապիտալը կազմել են, համապատասխանաբար 7.6 մլրդ ՀՀ դրամ եւ 6.37 մլրդ դրամ, իսկ 2009 թվականի առաջին կիսամյակի զուտ եկամուտները գերազանցել են 126 մլն ՀՀ դրամը:



«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Սարսանգ ՀԷԿ-ի միջոցով, որը տարեկան արտադրում է 90-140 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 85.54%-ը պատկանում է ԼՂՀ Կառավարությանը, 6%-ը` ԼՂՀ-ում գրանցված «ՎՊԲՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:



NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում ԵՒ առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, ԵՒ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում:



2008թ.-ի հունվարինսկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի ԵՒ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:



27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---