Շվեյցարացի ջութակահար Իվո Վեթշտայնը «Սերենադա» կամերային նվագախմբի հետ միասին համերգով հանդես կգա Երեւանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Կոմիտասի անվանկամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սերենադ» կամերային նվագախմբի համերգը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:



Համերգին կմասնակցի շվեյցարացի հայտնի ջութակահար Իվո Վեթշտայնը:



Համերգի ծրագրում ներգրավվել են Մոցարտի Զալցբուրգյան սիմֆոնիա թիվ 1, KV 136-ը, թիվ 2, KV 137-ը, թիվ 3, KV 138-ը, Ալֆրեդ Կնուզելի «Spielplan», «Schwebende Zentren», «Wendepunkt» ստեղծագործությունները: Վերջին երեք ստեղծագործությունները ջութակի եւ լարային նվագախմբի համար են:



Համերգը կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---