Այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրություները ստորագրվել են գերտերությունների ճնշման տակ, սխալ է

PanARMENIAN.Net - Այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրություները ստորագրվել են ստորագրման արարողությանը ներկա գերտերությունների ներկայացուցիչների ճնշման տակ, թյուրըմբռնման դրսեւորում է: Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Աշխարհի խոշոր երկրներն աջակցում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը, իսկ այդ փաստաթղթերի ստորագրումը Երեւանի ու Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը:



Նրա խոսքերով, այն պատկերացումը, թե Հայաստանը կարող է ինչ-որ քայլերի դիմել որոշ երկրների ճնշման տակ, անցյալում է մնացել: «Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում եւ քայլեր ձեռնարկում»,-ասել է Է.Նալբանդյանը:



Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Սլովենիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Սամյուել Ժբոգարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---