Հայկազուն Ալվրցյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կտուժի Ջավախքը

PanARMENIAN.Net - Առաջին հայացքից թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի անդրադառնա Ջավախքի վրա, բայց դա այդպես չէ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման անհանգստություն է հայտնել «Արեւմտահայության խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի վրա կազդի ինչպես քաղաքական, ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը պարտավորեցնում է երկու պետություններին տարածաշրջանի մյուս երկրների առջեւ»,- նշել է Ալվրցյանը:



Ընդ որում, նա նկատել է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ հայկական իշխանություններն ամբողջությամբ կհրաժարվեն Ջավախքի հետ կապված բոլոր հարցերից, այսինքն Վրաստանի հայաբնակ շրջանը կկորցնի Հայաստանի օժանդակությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում: «Դա նաեւ բարոյահոգեբանական հարված կլինի Ջավախքի հայերի համար»,- նշել է Ալվրցյանը:



Նա նկատել է նաեւ, որ հայկական իշխանությունները շահագրգռված չեն Ջավախքի խնդիրների լուծման հարցում: Ջավախքի հետ կապված հարցերը երբեք հայկական խորհրդարանի օրակարգում չեն եղել»,- նշել է Ալվրցյանը` ավելացնելով, որ վրացական իշխանությունները, ի տարբերություն հայկականի, միշտ արձագանքում են Ջավախքի հայերի հայտարարություններին եւ փորձում կանխել իրենց շահերին հակասող ցանկացած գործընթաց:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---