Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումն ու Ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) քաղաքական գործողությունների գծով Կոմիտեի անդամները Լոս Անջելեսում հանդիպել են կոնգրեսական Թադեուս Մակ Քոթթերի հետ եւ քննարկել են նրա հետ արտաքին քաղաքականության հարցեր, որոնք հետաքրքրում են ամերիկահայերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:



«Չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումներին, ԱՄՆ վարչակազմը ձախողել է այդ պարտավորության կատարումը: Բացի այդ, վարչակազմն աշխատում է Թուրքիայի հետ, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որպեսզի նա համաձայնվի հանձնաժողով ստեղծել` Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրության համար»,-հայտարարել է կոնգրեսականը: Նրա խոսքերով, Թուրքիան առանց նախապայմանների պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումն ու Ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավը: «Ցույց տալու համար իր բարի մտադրությունները` Անկարան պետք է ձեռնպահ մնա պաշտոնական հայտարարություններից, որոնց միջոցով նա կփորձի շաղկապել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ»,-ասել է ամերիկացի կոնգրեսականը:



Թադեուս Մակ Քոթթերը ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի ակտիվ պաշտպան է: 2002թ. ի վեր նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի անդամ է եւ Հայոց ցեղասպսնության մասին 252-րդ բանաձեւի ընդունման կողմնակից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---