Սոնա Դանիելյան. Մենք դժվարությամբ կարողացանք համոզել Ջորջ Բենսոնին ելույթ ունենալ Հայաստանում, որի գոյության մասին նա չէր էլ իմանում

PanARMENIAN.Net - Գլխավոր գրասենյակի բացման կապակցությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նվեր է մատուցում ջազի սիրահարներին: Իրավամբ համարվող աշխարհի ամենահայտնի ջազային կիթառահարներից մեկը` Ջորջ Բենսոնը իր միակ համերգով հանդես կգա նոյեմբերի 12-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կանցկացվի «21 դարի հեռանկարներ» միջազգային 10-դ երաժշտական փառատոնի շրջանակներում, որը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «21 դարի հեռանկարներ» միջազգային 10-դ երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա դանիելյանը նշել է. «Մենք դժվարությամբ կարողացանք համոզել Ջորջ Բենսոնին ելույթ ունենալ Հայաստանում, որի գոյության մասին նա չէր էլ իմանում»:



Սոնա Դանիելյանի խոսքերով, բանակցություններ վարելիս, նրանք չեն ունեցել ֆինանսական խնդիրներ, քանի որ բազում կազմակերպություններ պատրաստ էին հովանավորել համերգը:



Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ի թղթակցին, տոմսերի արժեքը 5 000 - 100 000 դրամ է: Տոմսերը վաճառվում են միայն «Շարմի» գրասենյակում:



Ջորջ Բենսոնը ծնվել է 1943 թ-ին, մարտի 22-ն Փիտսբուրգում (Պենսիլվանիայի նահանգ): Ութ տարեկանից նա ելույթներ էր ունենում գիշերային ակումբներում, եւ մինչեւ տաս տարեկան դառնալը, հասցրեց ձայնագրել մի քանի կոմպոզիցիա RCA ընկերության համար: 1960 թ-ին նա հավաքեց իր սեփական ռոք-խումբը, սակայն երկու տարի անց միացավ երգեհոնահար Ջեկ Աքդաֆֆի խմբին, որը միտված էր սոուլին եւ ֆանկ-ջազին: Ջորջ Բենսոնը ողջ ջազի պատմության մեջ ամենամեծագույն կիթառահարներից մեկն է , որը նվագել է լայն դիապազոնով` սվինգից, բոփից մինչեւ ջազ-ռոքը եւ smooth-ջազը: Նրա կիթառը երբեք չի մղվել երկրորդ պլան, պահպանելով հավասարակշռությունը վոկալային եւ գործիքային պիեսների միջեւ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---