Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը բացում է նոր հնարավորություններ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը վստահ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը նոր հնարավորություններ է տալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հայ-թուրքական կարգավորումը ստեղծում է դրական դինամիկա: Այն իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը միաժամանակ բախվում է բազում խնդիրների հետ, այդ բարելավումը բացում է նոր հնարավորություններ կենտրոնանալ բարդ խնդիրների վրա: Ես վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգիտակցի` Ղարաբաղի ստատուս-կվոն չի կարող հավերժ շարունակվել: Պետք է պարզապես ստեղծել ճիշտ պայմաններ, որպեսզի ղեկավարությունը կարողանա զբաղվել նաեւ ղարաբաղյան հարցով», - հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ներկայումս չի կարելի խոսել կոնկրետ զիջումների մասին: «Ամեն ինչ հստակ ներկայացված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք G8 հանդիպումից հետո հիմնականում դարձան հայտնի: Իհարկե ամենալուրջ խնդիրները մանրուքներում են, սակայն ընդհանուր առմամբ այնտեղ ուրվագծվում են լուծումներ, որոնցով երկու կողմերն էլ զիջումների են գնում, իսկ ամենաբարդ հարցերը, այսինքն Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է անորոշ ժամանակով: Սակայն երկու կողմն էլ արդեն հեռու են գնացել այդ մեխանիզմների քննարկումների ուղով: Եթե բարենպաստ մթնոլորտ ստեղծվի, ես վստահ եմ, որ հնարավոր կլինի առաջ ընթանալ» - ընդգծել է նա, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---