Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հանդիպումները կսպասարկեն ռուս եւ չեխ մրցավարներ

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2011թ. առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Էստոնիայի ու Իռլանդիայի ընտրանիների հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նոյեմբերի 14-ին Էստոնիայի հավաքականի հետ հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը` Իգոր Եգորովի գլխավորությամբ: Նրան կօգնեն Վլադիսլավ Խոդեեւը եւ Իլյա Բարիշնիկովը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Ալեքսեյ Կովալյովը:



Նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադեկ Պրիհոդան: Օգնականներն են Էմիլ Ուբիաշը եւ Մարտին Վեչերան: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Ռադեկ Կոցիանը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Չեխիան:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---