Հայաստանի կառավարությունը ուշադիր հետեւում է սննդամթերք արտադրողների գործունեությանը

PanARMENIAN.Net - «2009 թ. մայիսի 29-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Ստուգումներ կազմակերպելու եւ անցկացնելու մասին», որից հետո Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից սննդամթերքի անվտանգության տեսչությունը 6 անգամ կառավարությանն է դիմել` պահանջելով ստուգումներ անցկացնել փոքր եւ միջին ձեռնարկություններում: Այդ ընթացքում անցկացվել է 56 ստուգում, իսկ մինչ որոշում ընդունելը անցկացվել էր ավելի քան 1000 ստուգում, որոնց արդյունքում վճարվել էր 40 մլն դրամ տուգանք», - նոյեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Տեսչության պետ Գրիշա Բաղյանը:



Նրա խոսքով, վերջերս Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության հրամանագրով անցկացվել է 15 ստուգում մի շարք խոշոր տնտեսվարող սուբյեկտներում, որոնցից յուրաքանչյուրը տուգանվել էր 150-200 հազար դրամի չափով:



«Իսկ փոքր եւ միջին ձեռնարկություններում իրականացվում են այցեր եւ դիտարկումներ: Հայաստանի տարածքում կատարված այցերի ընթացքում գրանցվել են սանիտարահիգիենիկ պայմանների, ժամկետանց մթերքի օգտագործման եւ մի շարք այլ խախտումներ», - նշել է Գրիշա Բաղյանը:



Նրա խոսքով, ստուգումների ժամանակ օրինախախտները տուգանվում են 50-300 հազ. դրամի չափով, իսկ այցերի ժամանակ միայն գրանցվում են կոնկրետ դեպքեր, որոնք ավելի ուշ ներկայացվում են քննարկման:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---