Շարլ Ազնավուրը Թուրքիային հիշեցրեց հայկական հողերի մասին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը իտալական RAI 3 հեռուստաալիքով ընթացող հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջատիրության մասին:



Թուրքական «Հուրիեթ» թերթը գրում է, որ Ազնավուրը գոհունակություն է հայտնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ, միեւնույն ժամանակ ասել է. «1924 թ. նրանք խոստացել էին վերադարձնել հայկական հողերը, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել: Ես դրան սպասել եմ ամբողջ կյանքում, բայց չեմ կարող եւս 85 տարի սպասել»: Հայտնի երգիչը հիշեցրեց Իոսիֆ Ստալինի խոստումը, ինչպես նաեւ Սեւրի պայմանագրի մասին, որի համաձայն Հայաստանին պետք է վերադարձվեին Տրապիզոնի, Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---