Չեխիան ստորագրել է Լիսաբոնի համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը վերջինն էր ԵՄ երկրների առաջնորդներից, ով ստորագրեց պայմանագիրը, որը կոչված է բարեփոխելու Եվրամիությունն ու զգալիորեն դյուրացնելու որոշումների կայացման կարգը Միության մակարդակով: «Ես ստորագրեցի Լիսաբոնի համաձայնագիրն այսօր 15:00-ին»,-ասել է Կլաուսը լրագրողներին մամլո ասուլիսում: Ստորագրելով պայմանագիրը` Չեխայի նախագահն այդպիսով վերացրեց վերջին խոչընդոտը փաստաթուղթն ուժի մեջ մտնելու ճանապարհին:



Ավելի վաղ, Չեխիայի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Լիսաբոնի պայմանագիրը չի հակասում երկրի հիմնական օրենքին` այդպիսով հնարավորություն տալով Վացլավ Կլաուսին ստորագրել փաստաթուղթը: Չեխիան վերջինն էր ԵՄ երկրներից, որը վավերացրեց պայմանագիրը, երկրի նախագահ Վացլավ Կլաուսի դիրքորոշման պատճառով, որը քննադատաբար էր տրամադրված Եվրամիության կառուցվածքի հարցում: Կլաուսն, առաջին հերթին, ցանկանում էր, որ իր երկիրն իրավունք ունենա չմիանալ Հիմնական իրավունքների խարտիային, որը կցվում է Լիսաբոնի պայմանագրին` մտավախություն ունենալով, որ գերմանացիները կարող են հայցեր ներկայացնել, Երկրորդ համաշխարհային պատերամից հետո նրանց արտաքսելու համար:



Անցած շաբաթ ԵՄ անդամները որոշեցին բավարարել Չեխիայի նախագահի պահանջը եւ հնարավորություն տալ Չեխիային չմասնակցել Մարդու հիմնական իրավունքների խարտիային: Լիսաբոնի համաձայնագիրը դյուրացնում է ԵՄ-ի կողմից որոշումների կայացման գործընթացը եւ հզորացնում է Եվրամիության ինստիտուտների դերը, հաղորդւոմ է BBC-ին:



Ակնկալվում է, որ Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ կմտնի արդեն դեկտեմբերի 1-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---