Ուկրաինայում գրանցվել է 250 հազար գրիպանման հիվանդության դեպք 4 նոյեմբերի 2009 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) պանդեմիկ գրիպի (H1N1) բարձր ակտիվության մասին: ԱՀԿ-ը ուղարկել է Ուկրաինա մի խումբ փորձագետների, եւ կոչ է արել չսահմանափակել ուղեւորությունները, հայտարարելով, որ այդպիսի նախազգուշության միջոցները չեն կանխարգելի վիրուսի հետագա տարածումը:Նոյեմբերի 2-ի տվյալներով Ուկրաինայում գրանցվել է 250 հազար գրիպանման հիվանդության դեպք: 235 հիվանդի համար պահանջվել է ինտենսիվ բուժում: Իշխանությունները հայտարարել են 70 մահվան դեպքի մասին ԱՀԿ-ն, որոնք կապված են ծանր ռեսպիրատոր բարթությունների հետ: ԱՀԿ-ը ընդգծում է, որ իրավիճակը Ուկրաինայում արագ փոխվում է: Հիվանդությունը արձանագրվել է Տերնոպոլսկում, Լվովում, Չերնովեցկու, Իվանո-Ֆրանկովսկու շրջաններում, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ի թղթակցին, Կիեւում եւ Ուկրաինայի այլ մեծ քաղաքներում խուճապ է սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |