Չիգորինի հուշամրցաշարը հաջող եղավ հայ գրոսմայստերի համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ռուս շախմատիստ Միխաիլ Չիգորինի հուշամրցաշարը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 1-5-րդ տեղերը կիսեց գրոսմայստերներ Վոլկովի (Ռուսաստան), Ժու Վեյքիի (Չինաստան), Ռիչագովի (Ռուսաստան), Դեվյատկինի (Ռուսաստան) հետ:



Միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6,5, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը, Վարդգես Թովմասյանը` 6-ական միավոր:



Մրցաշարին մասնակցում էին 159 շախմատիստներ :



Միխաիլ Չիգորինը հայտնի ռուս շախմատիստ է, 19-20 դարերի սահմանագծի Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստը: Նա համարվում է ռուս-խորհրդային շախմատային դպրոցի հիմնադիրներից մեկը: Չիգորինը մեծ ավանդ ունի շախմատային դեբյուտների տեսության մեջ: Բազում դեբյուտներ Չիգորինի անունն են կրում: Գոյություն ունի նաեւ «Չիգորինի պաշտպանություն» հասկացությունը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---