Իտալիայի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում հայտարարվել էր «Հայաստանի օր»

PanARMENIAN.Net - Ս.թ. նոյեմբերի 2-ին Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում հայտարարվել էր «Հայաստանի օր», որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Շիրակի մարզի Այգեբաց գյուղի ջրային համակարգի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այդ ծրագրի համաձայն, առաջին փուլում վերականգնվում է գյուղ տանող խմելու ջրի խողովակաշարը` շուրջ 7 կիլոմետր, այնուհետեւ` երկրորդ փուլով վերանորոգվելու է գյուղի ջրամատակարարման ներքին ողջ ցանցը: Առաջին փուլի իրականացման համար հատկացվել է 300.000 եվրո:



Շնորհանդեսին հաջորդել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Դեսպան Կարապետյանը կար-որել է Հայաստանի եւ Իտալիայի միջ- նահանգային, քաղաքային եւ գյուղային մակարդակներով ուղիղ կապերի հաստատումը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնման համար - հույս հայտնել, որ այն կարող է օրինակ ծառայել նա- Իտալիայի մյուս նահանգների եւ քաղաքների համար:



Նույն օրը Բանյո Ռիպոլի քաղաքային դպրոցի իտալացի աշակերտները ներկայացրել են «Արարատ» բեմադրությունը, որը նվիրված էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---