Մեկնարկել է Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունը

PanARMENIAN.Net - Երեւանի «Դինամո» մարզահամալիրում շարունակվում է Հայաստանի ձյուդոյի պատանեկան (աղջիկների եւ տղաների) առաջնությունը: Շուրջ 100 մասնակիցներ պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար:



«Աղջիկները ներկայացնում են Երեւանն ու Արտաշատը, տղաները` Երեւանը, Գյումրին, Աբովյանը, Արտաշատը, Արմավիրը, Վանաձորը եւ Հրազդանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի մարզիչ Մարտին Սարգսյանը:



Այսօր հայտնի կդառնան հաղթողների ու մրցանակակիրների անունները 4 քաշային կարգում պատանիների մոտ եւ 3 կարգում աղջիկների մոտ: Վաղը պատանիները հանդես կգան 4 քաշային կարգում, իսկ աղջիկներըէ 2 քաշային կարգում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---