ԱՄՆ-ն իր հայտարարություններով ընդամենը ամրացնում է իր դիրքերը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն այնպիսի դիրք է գրավել, կարծես նրան անհանգստացնում են աշխարհի բոլոր երկրների խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգի կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ԱՄՆ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «ԱՄՆ-ին, հավանաբար, անհանգստացնում է Ռուսաստանի եւ Թուրքիայի մեծացող ազդեցությունը տարածաշրջանում: Բացի այդ, Հարավային Կովկասը նույնպես ռազմավարական տարածաշրջան է, քանի որ այնտեղ է գտնվում Իրանը: Աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որի քաղաքականությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության իրականացվի», նշեց Սոտնիչենկոն: Միաժամանակ նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն իր հայտարարությամբ չի ընդունում ո'չ հայկական, ո'չ ադրբեջանական, ո'չ ղարաբաղյան կողմերին, այլ ընդամենը ամրացնում է իր դիրքերը տարածաշրջանում:



Վաշինգտոնն Ադրբեջանին փաստացիորեն կոշտ ուլտիմատում է առաջադրել. նա հասկացրել է, որ եթե հանրապետությունը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության փորձ ձեռնարկի, ԱՄՆ կճանաչի վերջինիս անկախությունը»: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Yeni Musavat ադրբեջանական ընդդիմական կուսակցության պաշտոնական կայքը, ապա եւ մյուս լրատվամիջողները:



Բաքվում պնդում են, որ Վաշինգտոնը պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Բաքվի` վերջերս հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարություններին: Ավելին, ամերիկացիները պնդում են, որ տեղեկատվություն ունեն Ադրբեջանի` գաղտնի կերպով պատերազմին նախապատրաստվելու մասին:



Դիտորդների կարծիքով, Բաքվի ռազմական հռետորությունը կապված է այն բանի հետ, որ այժմ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա պահանջում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---