Տեղեկատվության սպառման մշակույթը Հայաստանում ցածր մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - «Հայ իրականության մեջ լինում են իրավիճակներ, երբ հասարակությունը ավելի շատ հավատում է կասկածելի արտասահմանյան աղբյուրներին, քան տեղական ԶԼՄ-ներին»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հասարակայնության հետ կապերի հայկական ասոցիացիայի (APRA) նախագահի տեղակալ Արման Սաղաթելյանը` անդրադառնալով տեղեկատվության սպառման մշակույթին Հայաստանում:



Տեղեկատվական պատերազմի պայմաններում, խուսափելու համար նման ոչ հավաստի աղբյուրների ազդեցությունից մեր հանրության վրա, Սաղաթելայնը մատնանշել է լրագրողների դերը, որոնց պրոֆեսիոնալիզմը պետք է օգնի հասարակությանը տարբերակել ճշմարիտ տեղեկությունը ապատեղեկատվությունից: «Երկրորդը, հարկավոր չէ ԶԼՄ-ներում զետեղել անորոակ վերլուծական նյութեր, որը եւս բացասաբար է անդրադառնում հայ հանրության կողմից տեղեկատվության սպառման մշակույթի վրա»,-ասել է Սաղաթելյանը:



Նա նաեւ նշել է, որ պետք չէ շփոթել լրագրությունը տեղեկատվական պատերազմների հետ, քանի որ դրանք տարբեր ոլորտներ են տարբեր մեթոդաբանությամբ եւ մեխանիզմներով: «Լավ կլիներ, որ մեր լրագրողները տիրապետեին այդ մեխանիզմներին, տարբերակելու համար հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից»,-ասել է Սաղաթելյանը:



Անդրադառնալով հայկական տեղեկատվական դաշտի ներկա վիճակին` նա նշել է, որ իրենց հետազոտությունների համաձայն, վերջին տարում հայկական կայքերի քանակն ինտերնետում աճել է 5-6 անգամ, իսկ արբանյակային հեռուստաալիքները 1-ց դարձել են 3: «Սա վկայում է, որ մենք առաջընթաց ունենք այս ոլորտում»,-ասել է Սաղաթելյանը:-
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---