«Աղետները Փոքր Ասիայում» համաժողովում կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - «Աղետները Փոքր Ասիայում» ամենամյա ակադեմիական համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Չիկագոյի Պոնտական հույների ընկերությունում: Ինչպես ասվում է Ամերիկայի Հունական լիգայի (HLA)` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, համաժողովը կկայանա ԱՄՆ եւ Կանադայի Համապոնտական ֆեդերացիայի եւ «Էնոսիս» Հունա-ամերիկյան կազմակերպությունների ֆեդերացիայի աջակցությամբ: Համաժողովի աշխատանքը կկենտրոնանա Հույների ցեղասպանության շրջանում Փոքր Ասիայում, Արեւելյան Թրակիայում եւ Սեւ ծովի ափամերձ շրջաններում հույների հետ պատահած իրադարձությունների վրա: Այս տարի քննարկումներում մոդերատորի դերում հանդես կգա Զորյան ինստիտուտի (Տորոնտո) տնօրեն Ջորջ Շիրինյանը: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը հանդես կգա «1913-1914թթ. հույների տեղահանումն ու ջարդը` որպես Հայոց ցեղասպանության նախապատրաստություն» թեմայով, դանիացի պատմաբան եւ հետազոտող Մատիաս Բյորնլունդը «Հայերի եւ հույների կոտորածը Զմյուռնիայում» զեկույցով, դոկտոր Ալեքսանդր Կիտրոեֆֆը եւ ուրիշներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---