Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ: Ավելի վաղ Բաղդասարյանը զբաղեցնում էր Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության տարեցների եւ հաշմանդամների հարցերով վարչության պետի պաշտոնը:



Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադատսրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնելու է Կարեն Դավթյանը, որը նախկինում զբաղեցնում էր Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---