Թուրքիայի գլխավոր հոգսը քրդական հիմնախնդրի լուծումն է

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանն ամենայն հավանականությամբ կարելի է սպասել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի համար ամենակարեւոր հոգսը քրդական հիմնախնդրի լուծումն է, հայկական հարցն այնքան էլ կարեւոր չէ: Միգուցե վավերացումը կանցկացնեն քրդական հիմնախնդրի շուրջ սուր քննարկումների ֆոնի վրա, բայց փետրվարից ոչ շուտ»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ Հայաստանի խորհրդարանը նույնպես չի շտապում վավերացնել Արձանագրությունները` հիշեցնելով, որ դրանք մինչ օրս անգամ չեն ներկայացվել ՀՀ Սահմանադրական Դատարան, որը պետք է «հավանություն տա», որպեսզի դրանք ներկայացվեն խորհրդարանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---