Սերգեյ Տիգիպկո. ՎՈՒԱՄ-ն Ուկրաինային հարկավոր չէ 5 նոյեմբերի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինային ՎՈՒԱՄ-ը հարկավոր չէ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահության թեկնածու, հայտնի տնտեսագետ ու քաղաքական գործիչ Սերգեյ Տիգիպկոն` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահին կից Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռաիսա Բոգատիրյովայի այցը Քիշնեջ, որի ընթացքում հայտարարվել է ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) միավորման աշխատանքը վերակենդանացնելու մտադրության մասին: «Այս կազմակերպությունը կազմավորվեց 90-ականների վերջում կասպյան նավթի տեղափոխման նոր երթուղու ստեղծման համար: Սակայն, երբ պարզվեց, որ «մեծ նավթ» ՎՈՒԱՄ-ի համար չկա, կառույցը որոշեցին վերածել ՌԴ-ի շուրջ սանիտարական պատնեշի մի մասի, ինչով էլ ակտիվորեն զբաղվում էր Վիկտոր Յուշչենկոն: Ուկրաինային, նրա տնտեսությանը այս տեսքով կառույցը հարկավոր չէ»,-հայտարարել է քաղաքական գործիչը: Նա հիշեցրել է, որ Կիեւն արդեն իսկ փորձեց բարեկամանալ Մոլդովայի կոմունիստական կառավարության հետ 2006-2007թթ. եւ համաձայնվեց Մերձդնեստրի տնտեսական շրջափակմանը, ինչով էլ խարխլեց իր ազդեցությունը Տիրասպոլում: Արդյունքում Քիշնեւը վերակողմնորոշվեց դեպի Մոսկվա, իսկ Ուկրաինան ոչինչ չստացավ: «Իշխանափոխությունը Մոլդովայում չպետք է ոչ ոքի մոլորեցնի: Ուկրաինայի շահերը Քիշնեւում ոչ ոքի չեն հետաքրքրում: Մոլդավացիները պատրաստ են տուրք տալ մեր նախագահի ինքնասիրությանը, հետո Կրմելի հետ առավել շահավետ համաձայնության գալու համար: Քանի դեռ մենք չեն սովորել հետխորհրդային տարածքում մեր քաղաքականությունը կառուցել պրագմատիկ եսասիրության դիրքերից, մենք ստիպված ենք լինելու շագանակներ հանել կրակից Ռուսաստանի, Վրաստանի, Մոլդովայի, այլ այսպես կոչված «ռազմավարական դաշնակիցների» համար»,-հայտարարել է նախագահության թեկնածուն, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |