Խոզագրիպը սպառնում է Օլիմպիական խաղերին 5 նոյեմբերի 2009 - 16:13 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Օլիմպիադայի մեկնարկից չորս ամիս առաջ խոզագրիպից առաջացած բարդություններից Կանադայում ինը մարդ է մահացել: Դա H1N1 գրիպից մահացության ամենաբարձր մակարդակն է Կանադայի տարածքում: «Օլիմպիական» ավանում, ինչպես ողջ երկրի տարածքում, դեռեւս նկատվում է H1N1 գրիպի պատվաստանյութի պակաս, որի արտադրությամբ Կանադայում զբաղվում են միայն մեկ մատակարարի` դեղագործական GlaxoSmithKline ընկերության լաբորատորիաները: Ակնկալվում է, որ պատվաստանյութ ստանալու բոլոր ցանկացողները կկարողանան դա անել միայն դեկտեմբերի սկզբին: «Ինչպես ակնկալվում էր, մենք տեսնում ենք հիվանդությունների դեպքերի աճ, ներառյալ ծանր դեպքերը, եւ, որքան էլ տխուր լինի, հիվանդների մահը»,-հայտարարել է Կանադայի բժշկական ծառայության ղեկավարներից մեկը, դոկտոր Պերիի Քենդլը, հաղորդում է eurosport.ru-ն: Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2010-ի փետրվարի 12-28-ը Կանադայի Վանքուվեր եւ Ուիսթլեր քաղաքներում: Կանադայի բժշկական ատյաններն արդեն իսկ խորհուրդ են տվել խաղերի մասնակիցներին կանխավ պատվաստվել H1N1 գրիպից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |