6 նոյեմբերի 2009 - 19:26 AMT
Երեւանում տեղի կունենա երիտասարդ ռեժիսորների տանսօրյա Հանրապետական թատերական փառատոն
Նոյեմբերի 8-18-ը արդեն չորրոդ անգամ Երեւանում տեղի կունենա երիտասարդ ռեժիսորների տանսօրյա Հանրապետական թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակներում կներկայացվի 13 բեմականացում:

Ինչպես հաղորդել է «Թատրոն» ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Մելոյանը, փառատոնը հնարավորություն է տալիս հայտնաբերել երիտասարդ ռեժիսորների, ում տարիքը չի գերազանցում 35 տարեկանը: Այս տարի հանդիսատեսին կներկայացվեն Սարգիս Մանուկյանի, Կարեն Խաչատրյանի, Կարապետ Բայանի, Գոհար Փոքրիկյանի, Զարուհի Անտոնյանի, Գրիգոր Խաչատրյանի, Գուժ Թադեւոսյանի բեմադրությունները:

Փառատոնին կմասնակցեն նաեւ երիտասարդ ռեժիսորներ Գյումրիից ու Վանաձորից:

Բեմականացումների դիտումները կուղեկցվեն մասնագետների ու հանդիսատեսի մասնակցությամբ ընթացող քննարկումներով, որոնք կանցնեն Թատերական գործիչների միությունում: