Մահմուդ Ահմադինեժադ. «ԵՄ-ն պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա եվրոպական ընտանիքի անդամ»

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա իր անդամը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահի կարծիքով, ԵՄ-ն պետք է խնդրի Անկարային իր անդամը դառնալ, քանի որ ԵՄ մտնելով Թուրքիան իր պատմությամբ եւ քաղաքակրթությամբ կբարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը:



Ինչպես նշել է Իրանի առաջնորդը, աշխարհում ձեւավորվել է նոր միջավայր եւ սկսվել է մարդասիրական, մշակույթի ու բարոյականության նոր ժամանակաշրջան, եւ հին մշակույթ ունեցող պետությունները, ինչպիսիք են Թուրքիան եւ Իրանը, զարգանալու են այդ ընթացքում:

Դրա հետ միասին Ահմադինեժադը կարծում է, որ Թուրքիան պետք է լավացնի իր հարաբերությունները արեւելյան երկրների հետ, ինչը, նրա խոսքերով, չի նշանակում խզել հարաբերությունները Արեւմուտքի հետ: Իրանի նախագահը մահմեդական երկրներին միմյանց աջակցելու կոչ է արել եւ նշել, որ Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Պակիստանը, Բանգլադեշը, Նիգերիան, Մալայզիան, Ինդոնեզիան մեծաքանակ ժողովուրդ եւ մեծ տնտեսություն ունենալով, կարող են ստեղծել մեծ շուկա, հաղորդում է Anatolian News agency-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---