Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է առաջացնելու

PanARMENIAN.Net - Թուրքիան չպետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ: Այդ դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է ստեղծելու հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



«Արդեն գործում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այն նպաստում է առաջընթացին»: Նախարարի խոսքով, եթե Թուրքիան կապակցի երկկողմ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա միայն վնաս կհասցնի երկու խնդիրներին:



Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ Անկարան ու Երեւանը պայմանավորվել են առանց նախապայմանների հաստատել հարաբերությունները: «Բայց եւ այնպես, մենք մտադիր ենք շարունակել պայքարել 1915թ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---