9 նոյեմբերի 2009 - 12:34 AMT
Ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությունում հայ լողորդը գրավել է 21-րդ տեղը
Մոսկվայում ավարտվել է ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությունը: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Կոլոյանը : Կոլոյանը մասնակցել է 50մ մրցալողին «դելֆին» ոճում եւ ազատ ոճում եւ համապատասխանաբար հաղթահարել է տարածությունը 25,60 եւ 23, 25 վայրկյանում: 80 մասնակիցների թվում Կոլոյանը զբաղեցրել է 21-րդ տեղը: Նա կարողացավ Հայաստանի ռեկորդ սահմանել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

Ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցել է 27 երկիր: