Էրդողանն ու արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպում են ունեցել փակ դռների հետեւում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի կրոնական հավաքի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե եւ փակ դռների հետեւում է անցել: Արքեպիսկոպոս Աթեշյանը բարձր է գնահատել թուրք վարչապետի զգայուն մոտեցումը Թուրքիայի ծագումով հայ քաղաքացիների խնդիրների նկատմամբ եւ ողջունել թուրք վարչապետի` այդ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:



Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հետաքրքրվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով եւ արագ ապաքինում մաղթել, հաղորդում է TRT-world-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---