ՄԱՐՏԻ 12-13-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հանդես են եկել միջուկային չտարածման վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու նախաձեռնությամբ, որը կկայանա մարտի 12-13-ը Թբիլիսիում: ԱՄՆ եւ Վրաստանի մասնագետների հետ մեկտեղ կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի Ուկրաինայի եւ Ատոմային էներգիայի Միջազգային գործակալության ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել են հանդիպման կազմակերպիչները, հիմնական ուշադրությունը կհատկացվի ռազմական ու կրկնակի նշանակության տեխնոլոգիաների եւ ապրանքների մաքսանենգության հակազդմանը, արտահանման վերահսկման ամրապնդմանը, ճեղքվող նյութերի պահպանման եւ անվտանգության ապահովմանը: Միացյալ Նահանգները, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, մեծ ուշադրություն են հատկացնում այդ խնդիրներին հատկապես սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի լույսի ներքո: ԱՄՆ նախատեսում են հետագայում այդպիսի կոնֆերանսներ անցկացնել Հայաստանում եւ Ադրբեջանում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---