10 նոյեմբերի 2009 - 16:47 AMT
«Հատիս» բասկետբոլի ակումբն արդեն ունի իր օրհներգն ու մարզահագուստը
Բասկետբոլի «Հատիս» ակումբն արդեն ունի իր օրհներգն ու մարզահագուստը: Օրհներգի խոսքերն ու երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Երգը կատարել են երգիչներ Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արամոն եւ Ավո Խալաթյանը: Տեսահոլովակը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:

«Օրհներգի համարմենք ընտրեցինք այնպիսի երաժշտություն, որը տոգորված է հայկական ոգով եւ կարող է միավորել հայերին: Տեսահոլովակում կլինեն նաեւ ազգային տարրեր»,-ասել է «Հատիսի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Արտյոմ Հակոբյանը:

Օրհներգից բացի նոյեմբերի 10-ին ներկայացվեց նաեւ ակումբի մարզահագուստը:

Իր առաջին խաղը Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Հատիսը» կանցկացնի նոյեմբերի 12-ին Աթենքում` «Պանատինայկոսի» հետ: