Թուրքական խորհրդարանում քրդական հիմնահարցի քննարկումը պատգամավորների միջեւ կռվի վերածվեց11 նոյեմբերի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին թուրքական խորհրդարանում երկրի կառավարության կողմից ներկայացված «Քրդական նախաձեռնության» շուրջ քննարկումները տուրուդմփոցի են վերածվել: Քննարկումների սկզբում ընդդիմական պատգամավորները Հանրապետական ժողովրդական Կուսակցությունից (CHP) եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP) Բաշիր Աթալային թույլ չտվեցին ելույթ ունենալ այդ հարցի շուրջ` նրա ելույթի ժամանակ ցուցադրելով «Աթաթուրք, մենք շարժվում ենք քո ճանապարհով» գրությամբ ցուցապաստառները: Ընդդիմական պատգամավորները քննադատեցին կառավարող կուսակցությանն այն բանի համար, որ նրանք քրդական հիմնախնդրի շուրջ քննարկումները խորհրդարանում նշանակել են նոյեմբերի 10-ին` Աթաթուրքի հիշատակի օրը:Խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, պատգամավորներին կոչ արեց հեռացնել ցուցապաստառները եւ ընդհատեց նախարար Աթալայի ելույթը: Սակայն լարվածությունը չնվազեց: Ընդդիմական պատգամավորներն ընդհատեցին կառավարող կուսակցության խմբակցությունից ներկայացուցիչ Սուադ Քըլըջի ելույթը, որից հետո կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ տուրուդմփոց սկսվեց: Միայն Մեհմետ Ալի Շահինի միջամտությունից հետո կրքերը հանդարտվեցին, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |