Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմն Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ, Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնի վրա երկու երկրների միջեւ գործող մուտքի արտոնագրերից հրաժարվելը սկզբունքային բնույթ է կրում: «Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկին նորմալ հուն վերադարձնել` չեղյալ հայտարարելով վիզային ռեժիմն Ադրբեջանի հետ»,-ասել է Էրդողանը ԱԶԿ Կենտրոնական խորհրդի նիստում:



Վարչապետն ընդգծել է, որ վերջնականապես այդ հարցը կքննարկվի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: Ադրբեջանի հետ միասին, մուտքի արտոնագրերը չեղյալ կհայտարարվեն նաեւ Հորդանանի հետ, գրում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---