Թուրքիայի վարչապետի վարկանիշը անկում է ապրում

PanARMENIAN.Net - Համաձայն հասարակական կարծիքի հարցմանը կառավարող Զարգացման եւ արդարության կուսակցության (AKP) քաղաքականությունը կորցնում է ընտրողների աջակցությունը: Հարցումը անցկացվել է մոտ պաշտոնական Անկարային Metropoll գործակալության կողմից:



Հարցման ենթարկվածների 51% (1253 հոգի) դեմ է կառավարության կողմից անցկացվող քրդական հարցի վերաբերյալ«ժողովրդավարական նախաձեռնությանը», 35.4% սատարում են այն, 4.6% սատարում են «մասամբ», իսկ 8.5% չունեն իրենց կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Milliyet թերթի կարծիքով, դա վկայում է այն բանի մասին, որ երկու ամսվա ընթացքում «նախաձեռնությունը» կորցրել է կողմնակիցների 13%. ռեսպոնդենտների 59% կարծում է, որ երկրի ղեկավարությունը այլեւս չի ղեկավարում այդ գործընթացը:



Տարվա ընթացքում 17.2% կրճատվել է նրանց թիվը, ով վստահում է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, այն դեպքում, երբ աճել է քաղաքացիների թիվը, որոնք վստահում են ընդդիմության առաջնորդներին:



Հարցման ենթարկվածների 49.9% դժգոհ են իրենց կյանքից, 43.1% գոհ են, իսկ 6.2% շատ գոհ են: Վերջին անգամ նման հարցում գործակալությունը անցկացրել էր սույն թվականի օգոստոսին, եւ այն անգամ դրական պատասխանները ավելի շատ էին 11.5%, իսկ բացասականները քիչ էին 15.5%:



Այն բանից հետո, երբ հաստատվել էր զինվորականների կողմից փաստաթղթի իսկությունը, որը պարունակում էր «հետադիմականներին հակազդեցության պալանը» քաղաքացիների 33.7% սկսեցին ավելի քիչ վստահել երկրի զինված ուժերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---