14 նոյեմբերի 2009 - 16:30 AMT
Լիսաբոնի պայմանագիրը վավերացվել է
Հռոմում ավարտվեց Լիսաբոնյան պայմանագրի վավերացումը: Չեխիայի նախարար Յան Ֆիշերը փաստաթուղթը հանձնել է Իտալիայի ԱԳՆ: Չեխիան միակ երկիրն էր մնացել, որը հավանություն չէր տալիս Եվրամիության մասին բարեփոխումների պայմանագրին: Երկրի նախագահ Վացլավ Կլաուսը այն ստորագրեց այս տարվա նոյեմբերի 3-ին` Չեխիայի սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այսպիսով, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի արդեն 2009 թ. դեկտեմբերի 1-ին, հաղորդում է «Վեստի» լրատվամիջոցը:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Լիսաբոնյան պայմանագիրը ստորագրել էին երկու տարի առաջ Պորտուգալիայում: Այն պետք է փոխեր Եվրամիության սահմանադրությունը, որն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Փաստաթղթով նախատեսվում է, մասնավորապես, ստեղծել ԵՄ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոններ, եվրակոմիսարների թվի կրճատում եւ կազմակերպության ներսում քվեարկության պարզեցում: